Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիություն. 4-րդ ամիս
13 շաբաթական հղիություն (մանկաբարձական` 15-րդ շաբաթ)
Փոքրիկն ունի նուրբ, թափանցիկ մաշկ, որի տակից երևում են անհամար մազանոթները: Շարունակում են աճել գլխի մազերը, խտանում են հոնքերը: Եթե երեխան պետք է լինի սևահեր, նրա ֆոլիկուլները սկսում են հատուկ պիգմենտ արտադրել:
Երեխան դառնում է շարժուն և ճկուն: Ձեռքերը սկսում են ծալվել արմունկներում և բազուկներում, կարողանում է ձեռքերը բռունցք անել: Շարունակում է կմախքի և ողնուղեղի ձևավորումը:
Ճակատի թաքանցիկ մաշկի տակ կարելի է տեսնել արյունատար անոթների նուրբ ցանցը: Նախկինում այս անոթների արյունը արտադրվում էր լեղապարկի կողմից, այժմ այն չորացել է, և վերջինիս ֆունկցիան իր վրա է վերցրել պտղի ողնուղեղը:
Պտղի հասակն ու քաշը
Հասակը գագաթից մինչև սրբոսկր՝ 93-103 մմ, քաշը՝ մոտ 70 գր:
Փոքրիկն աճում է և շատ արագ քաշ հավաքում, որի հետևանքով պտղապարկը չի հասցնում զարգանալ նույն համամասնությամբ: Փոքրիկի գլխին սկսում են աճել առաջին մազերը, զարգանում են նրա օրգանները, մկանները, հյուսվածքներն ու ոսկրերը: Սրտիկն ավելի արագ է սկսում բաբախել, մաշկը չափազանց բարակ է, որի հետևանքով ապագա փոքրիկն ավելի շուտ կարմիր է, քան վարդագույն: Նա լողում է 100 մլ ամնիոտիկ հեղուկում, որն ամբողջությամբ թարմացվում է ամեն երեք ժամը մեկ:
Նա հեշտությամբ շարժվում է այս «տաք լողարանում» (մոտ 37°С), որն ունի նույն խտությունը, ինչ որ մարմինը և ճախրում է անկշռելիության մեջ: Ամնիոտիկ հեղուկը «սովորական ջուր չէ ջրավազանում».
-
այն թույլ չի տալիս ապագա փոքրիկին շփվել արգանդի պատերի հետ,
-
պաշտպանում է փոքրիկի օրգաններն ու հյուսվածքները հարվածներից ու ցնցումներից, որոնց կարող է ենթարկվել մայրը, ինչպես նաև պաշտպանում է արգանդի մկաննների ճնշումից,
-
ձևավորում է մարմինը մակընթացություն և տեղատվություն հիշեցնող ալիքաձև շարժումների միջոցով,
-
մերսում է մարմինը՝ թույլ չտալով արյանը լճանալ վերջույթներում,
-
կարգավորում է ջերմաստիճանը և պաշտպանում արտաքին ազդեցությունից,
-
ապահովում է պտղի շնչառական շարժումները, երբ նրա կրծքավանդակն սկսում է «շնչել»,
-
նրանում պտուղն ակտիվ շարժվում է՝ մարզելով հոդերը. առանց այս շարժումների պտուղը դատապարտված կլիներ հոդերի դանդաղաշարժության կամ անշարժության և նույնիսկ ոսկրերի տձևացման: Հոգեբանները հանգում են նույն եզրակացության, որ պտուղը, լողալով արգանդում՝ ամնիոտիկ հեղուկում, հաճելի զգացողություններ է ունենում, և այս շրջանի հիշողությունները մնում են մարդու մոտ ընդմիշտ:
Դուք ինքներդ
Պլացենտան այս ընթացքում կիսակլոր տեսք ունի: Շատ հաճախ այն ամրանում է արգանդի վզիկի մոտ և պատահում է, որ ծածկում է այն: Դրա համար անհանգստության առիթ չկա, պլացենտան կշարժվի և կազատի երեխայի ճանապարհը... հինգ ամիս անց:
Հայելու մեջ նայելիս դուք որովայնի վրա կարող եք նկատել մուգ գիծ՝ պորտից մինչ ցայլք: Դա «մելանին» անվամբ պիգմենտի արտացոլքն է, որը կանհետանա ծննդաբերությունից հետո:
14 շաբաթական հղիություն (մանկաբարձական` 16-րդ շաբաթ)
Հայտնվում են հոնքերը և թարթիչները: Մարմինը և դեմքը ծածկված են նուրբ թավիշով (լանուգո):
Փոքրիկի մաշկն այնքան բարակ է, որ արյունատար անոթների ցանցը ամբողջությամբ նկատվում է:
Ձևավորվել են ձեռքերի և ոտքերի հոդերը, սկսվել է ոսկրերի կարծրացումը:
Սեռական օրգաններից արդեն կարելի է որոշել սեռը, չնայած ուլտրաձայնային հետազոտությամբ դա միշտ չէ, որ հնարավոր է:
Կրծքավանդակը շնչառական շարժումներ է կատարում:
Նա արդեն կարող է մատիկը ծծել: Շատ շարժուն է, դեռևս շատ հավանական է` դուք դա չեք զգում:
Սիրտը երկու անգամ ավելի արագ է բաբախում, քան ձերը: 14-րդ շաբաթից հետո բժիշկը կամ բուժքույրը կարող են լսել այն` հատուկ ստեթոսկոպի օգնությամբ:
Այս ամսում պտուղն արագորեն մեծանում է:
Նրա ոտիկները երկարում են, և դառնում ձեռքերից ավելի երկար, որոնք նույնպես մեծանում են: Նա օգտվում է իր մարմնի նոր հնարավորություններով, որ մշակի կուլ տալու և ծծելու շարժումները, նա բերանն է տանում ոտիկների և ձեռքերի մատիկները: Այսպես նա սովորում է ծծել և կուլ տալ` առանց խեղդվելու: Սա նրան պետք է գալու ծնվելուց անմիջապես հետո, երբ մայրիկը նրան կուրծք կտա: Բռնվելու ռեֆլեքսն ի հայտ է գալիս, այնպես, որ նա սկսում է բռնել ամեն ինչ, ինչ հասանելի է՝ մյուս ձեռքը, ոտքը, պորտալարը: Ինչ վերաբերում է վերջինին, կարելի է չանհանգստանալ դրա համար: Պորտալարի երակները և զարկերակները պատված են լորձաթաղանթով՝ պաշտպանելով այն ապագա երեխայի կողմից հնարավոր վնասվածքից:
Պորտալարը շատ ամուր է և ունակ է 5-6 կգ պահել: Դրա հետ մեկտեղ նա շատ ճկուն է: Բնությունն այնպես է ստեղծել, որ այն հատվածը, ուր պորտալարն ամրանում է որովայնին, ծածկված է ավելի հաստ մաշկով` դա նրա ապագա պորտիկն է: Եվ վերջապես, որպեսզի փոքրիկին ամնիոտիկ հեղուկում ազատ շարժվելու հնարավորություն լինի, պորտալարն ամեն ամիս երկարում է և հասնում է 40-50 սմ-ի մոտ երկու սանտիմետր տրամագծով: Հինգերորդ շաբաթում արդեն սկսում է ձևավորվել նյարդային բջիջները, իսկ այժմ դրանց արտադրությունը արդեն ինքնուրույն է: Ամեն վայրկյան ձևավորվում է 5000 նեյրոն: Վեցերորդ ամսվա վերջում նրանց թիվը կհասնի միլիարդների:
Գլուխն անհամեմատ մեծ է մարմնից:
Փոքրիկն արդեն պարանոց ունի:
Մատիկների վրա արդեն կան ինքնատիպ մատնահետքերը: Արդեն ամբողջությամբ ձևավորվել են եղունգները, դրանք շատ երկար ու սուր են:
Փոքրիկը միզում է ամեն 40-45 րոպեն մեկ: Կարևոր նորություն՝ ուլտրաձայնի օգնությամբ կարելի է որոշել երեխայի սեռը:
Պտղի երկարությունը և քաշը
Երկարությունը՝ 16 սմ
Քաշը՝ 85 գր
15 շաբաթական հղիություն (մանկաբարձական` 17-րդ շաբաթ)
Պտուղն արագորեն մեծանում է, նրանից ետ չի մնում նաև պլացենտան, այն արդեն կազմում է 480 գր: 17-րդ շաբաթում պլացենտան ամբողջությամբ ձևավորված է, արյունատար անոթների խիտ ցանց ունի, որոնց միջոցով գալիս են սննդանյութերը և արտանետվում արտաթորանքը: Այս շաբաթ կուտակվում է, այսպես կոչված, «գորշ ճարպը», որը ճարպային հյուսվածքի մի հատուկ տեսակ է` շատ կարևոր օրգանիզմի ջերմափոխանակության համար:
Այս շրջանում պտղի մարմինը պատվում է նուրբ լանուգոյով, որը մաշկի միկրոսկոպիկ պատկերն է, և յուրահատուկ է ամեն մարդու համար: Պտղի մաշկը դեռ բարակ է՝ առանց ճարպի: Սակայն ենթամաշկային ճարպաշերտը սկսում է կուտակվել: Այն կօգնի նրան պահպանել նորմալ ջերմաստիճան` ծնվելուց հետո: Այժմ փոքրիկն ավելի ծանր է, քան պլացենտան: Ոչ մի նոր օրգան և կառուցվածք չի ձևավորվում:
Արգանդի մեջ բարձր ձայները զարմացնում են փոքրիկին:
Ուղեղն ամբողջությամբ զարգացած է, փոքրիկը կարող է ծծել, կուլ տալ, ցավ զգալ: Ներարգանդային շնչառությունը չի կարելի համեմատել արտարգանդայինի հետ: Այս շնչառական շարժումները շատ կարևոր են, դրանք նպաստում են պտղի սիրտ գնացող արյանը, բրոնխեր և թոքեր գնացող ամնիոտիկ հեղուկին, ինչը շատ կարևոր է պտղի շուրջը գտնվող ջրերի կարևոր մեխանիզմի համար: Պտղի մաշկը համարյա թափանցիկ է: Ի հայտ են գալիս ոսկրացման առաջին միջուկները: Պտուղն ակտիվ շարժումներ է կատարում:
16 ամսական հղիությունն արդեն օպտիմալ ժամանակ է ուլտրաձայնային հետազոտության համար, որը կբացառի սրտի հնարավոր պաթոլոգիաները:
Պտղի երկարությունը և քաշը
Երկարությունը՝ 15-17 սմ
Քաշը՝ 142 գր
16 շաբաթական հղիություն (մանկաբարձական` 18-րդ շաբաթ)
Ձեր փոքրիկն արդեն արձագանքում է արտաքին աշխարհին և թույլ է տալիս իր մասին իմանալ այնքանով, որ ձեր փորիկին հրում է ոտքով: Փոքրիկը անգամ լսում է ձեզ. Լսողական համակարգն արդեն ձրավորվել է, և ուղեղի լսողության համար պատասխանատու հատվածն աշխատում է: Փոքրիկին չի վախեցնում ո′չ արյան հոսքի ձայնը, ո′չ ձեր սրտի աշխատանքի ձայնը: Սակայն բարձր ձայները նրան վախեցնում են: Մի փոքր զգայուն է դառնում նաև ակնաթաղանթը: Այս փուլում դեռ «ազատ տեղ» կա արգանդում, պտուղը շատ ակտիվ է, հաճախ փոխում է դիրքը: Նա կարող է խաչել ոտքերը, կամ ծծել բութ մատը:
Չնայած ձեզ թվում է, թե ձեր փոքրիկը քնած է, իրականում նա զգում է դրսում կատարվող ամեն ինչ: Օրինակ, եթե դուք ձեր որովայնը պահեք արևի ուժեղ ճառագայթներին, ձեր փոքրիկը կտեսնի նուրբ-վարդագույն ճառագայթում: Այս շաբաթից արդեն սկսեք խոսել փոքրիկի հետ, երգեք նրա համար՝ նա ձեզ ուշադիր լսում է:
Պտղի քաշը և երկարությունը
Երկարությունը՝ 20,5 սմ
Քաշը՝ մոտ 198-200 գր
Հենց որ նա բացում է բերանը, կուլ է տալիս մի քիչ ամնիոտիկ հեղուկ: Այս հարցում նրան օգնում են թոքերը, որոնք նախաշնչառական շարժումներ են անում: Այս շարժումների արդյուքնում հեղուկը մտնում և դուրս է գալիս բերանից: Այս շարժումների շնորհիվ հեղուկի մուտքը և ելքը, օդի բացակայության պայմաններում, հսկայական դեր են կատարում թոքերի զարգացման գործում: Ամնիոտիկ հեղուկի մի մասը դուրս է գալիս բերանից, մյուս մասը` երիկամների միջոցով ֆիլտրացվում է, և դուրս է գալիս մեզի տեսքով: Ամնիոտիկ հեղուկը` ընկնելով աղեստամոքսային համակարգ, նպաստում է նրա զարգացմանը:
Ողնուղեղը զարգացել էր դեռ երրորդ ամսվա ընթացքում, այժմ նա ունի այն կառուցվածքը, որը կպահպանվի մինչև ծնվելը: Նա նպաստում է էրիթրոցիտների և լեյկոցիտների ձևավորմանը:
Օրգանոգենեզի վերջում` պարանոցի ձևավորմանը զուգահեռ, զարգանում է նաև թիմուսը: Այս գեղձն (իր սեփական լիմֆոցիտները) «սովորեցնում» է ոչնչացնել ագրեսորներին:
Ծնվելու ժամանակ արյան բջիջները կստեղծվեն միայն ողնուղեղի և 2իմուսի կողմից, լյարդը շուտով «խաղից դուրս կգա»:
Դուք ինքներդ
Արգանդը հասնում է պորտի բարձրությանը (մոտ 16 սմ բարձրության): Այն շատ ավելի ներդաշնակ կոկոսի է նման, որը հարմար տեղավորվում է կոնքոսկրի հատակում` իր ողջ չափով:
Փորիկին արդեն հնարավոր չէ թաքցնել: Երեխային թթվածնով և անհրաժեշտ սննդանյութերով հագեցնելու համար արյունն ավելի շատ թթվածին է վերցնում թոքերիվ, քան սովորական ժամանակ: Այդ իսկ պատճառով ձեր շնչառությունն արագանում է: Երբ այս ջանքերը սպառեն թթվածնի պահուստը, դուք հևոց կզգաք:
Այս շաբաթ դուք կարող եք զգալ ձեր փոքրիկի շարժումները: Սա շատ ավելի հավանական է, եթե դա ձեր առաջին հղիություն չէ, կամ դուք նիհար եք:
Դատեք ինքներդ՝
Ներարգանդային կյանքի չորրորդ ամսում պտղի մարմնի երկարությունը հասնում է 14 սմ, քաշը` 200 գր: Նման արագ աճն առաջին հերթին կապված է կմախքի ինտենսիվ զարգացման, ինչպես նաև` որովայնի խոռոչի զագացումով:
Այս շրջանում պտղի բոլոր օրգաններն իրենց ֆունկցիան են ձեռք բերում: Օրինակ, լյարդը, որը նախորդ ամիսներին արյունաստեղծ օրգան էր, այժմ դառնում է մարսողական համակարգի օրգան: Իսկ արյունաստեղծ ֆունկցիան վերցնում է կարմիր ոսկրածուծը: Այն ավելի ու ավելի է ուժեղանում և այս ժամանակ պտղի արյան մեջ կարելի է գտնել գրեթե բոլոր մասնկները՝ էրիթրոցիտներ, լիմֆոցիտներ, լեյկոցիտներ...: Ու, չնայած նրանց մեջ դեռ շատ են չհասունացածները, այնուամենայնիվ, արյան խումբը, ինչպես նաև ռեզուս-գործոնը, արդեն կարելի է որոշել:
Եթե կինն ունի ռեզուս-բացասական արյուն, իսկ պտուղը ռտեզուս-դրական է, ապա կարող է զարգանալ լուրջ իմունոլոգիական հակամարտություն: Չէ որ մոր արյան մեջ են ընկնում պտղի էրիթրոցիտները, որոնք ռեզուս-դրական են: Նրա օրգանիզմի համար դրանք օտար են, ու ահա` արտադրվում են հակամարմիններ: Անցնելով պլացենտայի միջով` դրանք ընկնում են պտղի արյան մեջ, և գրոհում ու ոչնչացնում էրիթրոցիտները` առաջացնելով հեմոլիտիկ հիվանդություն: Եվ որքան մեծ է հղիությունը, այնքան շատ տոքսիներ են կուտակվում ու վատ ազդեցություն թողնում ողջ օրգանիզմի վրա, և հատկապես` պտղի ուղեղի վրա: Ահա թե ինչու է անհրաժեշտ հղի կնոջը` հնարավորինս շուտ դիմել բժշկի: Սա հատկապես շատ կարևոր է, եթե կինն ունի ռեզուս-բացասական արյուն, իսկ երեխայի հայրը` ռեզուս դրական: Բժիշկը կարող է պարզել` արդյո ՞ք հղի կնոջ արյան մեջ հակամարմիններ չեն հայտնվել, և եթե դրանք կան, ապա անհրաժեշտ է միջոցներ կիրառել:
Չորրորդ ամսում սկսում են գործել երիկամները: Երիկամները զարգացման բավականին բարդ ճանապարհ են անցնում: Սկզբում առաջանում է նախաերիկամը, երկրորդ ամսում` առաջնային երիկամը, որը մասնակցում է սեռական համակարգի ձևավորմանը: Երիկամի զարգացման նման բարդ ընթացքը ինչ-որ չափով բացատրում է, թե ինչու են երիկամների ի ծնե արատները հաճախ հանդիպում:
Չորրորդ ամսվա վերջում երիկամներն իրենց վերջնական տեղն են գրավում, ներառվում նյութափոխանակության մեջ և սկսում մեզ զատել: Այս մեզն անընդհատ ավելացնում է ամնիոտիկ հեղուկի ծավալը, որը զարգացող երեխայի համար բնակության միջավայր է` ընդհուպ մինչև ծնունդը: Ի դեպ, հենց ամնիոտիկ հեղուկն էլ երեխան կուլ է տալիս: Սակայն հիմնական առանձնացնող ֆունկցիան շարունակում է կատարել պլացենտան: Այդ իսկ պատճառով, եթե անգամ երիկամները ճիշտ չեն զարգանում և ամբողջ ուժով չեն աշխատում, դա գրեթե ոչ մի կերպ չի ազդում փոքրիկի վրա: Սակայն ծնվելուց հետո, երբ երիկամներն այլևս չեն կարող իրենց պարտականություններն ուրիշին «հանձնել», դրանց անբավարարության խնդիրը կարող է շատ սուր ու լուրջ խնդիր դառնալ:
Մարսողական տրակտի օրգանները ևս սկսում են գործել: Իր յուրահատուկ ֆունկցիաներն են ձեռք բերում ստամոքսը, աղիները, լեղապարկը: Աղիներում հայտնվում է առաջին պարունակությունը: Դա հիմնակում կազմված է լեղուց և առաջանում է մակոնիեմը:
Չորս ամիս շարունակ տեղի էր ունենում ամենակարևոր օրգաններից մեկի` գլխուղեղի, մակերեսի զարգացումը: Ինտենսիվորեն ստեղծվում են նյարդային բջիջները, նրանց թիվն անընդհատ աճում է, և անտեսանելի քանդակագործի ձեռքով քանդակվում են ակոսներն ու գալարները: Կենտրոնական նյարդային համակարգն ավելի ու ավելի վստահ իր ձեռքն է վերցնում օրգանիզմի կառավարման ակոսները: Նրան միանում է էնդոկրին համակարգը:
Այս շրջանում էնդոկրին սեկրեցիայի՝ արտազատման, ամենամեծ գեղձը մակերիկամներն են: Նախորդ երեք ամիսներին տեղի էր ունենում նախապատրաստական աշխատանքներ, որոնք այժմ մակերիկամներին թույլ են տալիս արտադրել հորմոնների անհրաժեշտ քանակություն: 16-րդ շաբաթում սկսում է գործել նար հիպոֆիզը՝ հաստատվում են նրա կապերն ուղեղի այլ կարևոր կենտրոնների հետ:
Եվ միայն շնչառական համակարգն է, որ չի շտապում աշխատանի մեջ մտնել: Չնայած պտղին դեռ թոքեր հարկավոր չեն, չէ՞ որ նա պլացենտայի միջոցով է շնչում:
Չորրորդ ամիսը հենց այն ամիսն է, երբ դրանից այն կողմ չի կարելի չշտապել բժշկի գնալ: Բժշկին այցելելու կարևոր պայման կարող է լինել նաև ծնողների ընտանիքի որևէ անդամի ժառանգական հիվանդությունը:
Ռիսկի գործոն է համարվում նաև հղի կնոջ տարիքը. փոքր` 18-ից, կամ` 35-ից մեծ: Այս դեպքերում շատ կարևոր է հետազոտություն անցկացնել և իմանալ գենետիկների ենթադրություններն առողջ երեխայի ծնվելու հավանականության մասին: Այս շրջանում կարելի է իմանալ նաև արդյոք զարգանում է մե՞կ պտուղ, թ՞ե` երկվորյակներ:
Ամնիոցենտեզը դա ամնիոտիկ հեղուկի հետազոտությունն է: Անհրաժեշտության դեպքում այն, որպես կանոն, կատարվում է հղիության չորրորդ ամսում: Ամնիոտիկ հեղուկի 8-10 մլ-ը թույլ է տալիս գնահատել պտղի ժառանգական համակարգը: Կարելի է որոշել պտղի սեռը, որոշել` ինչպես է ընթանում նրա զարգացումը:
Ամնիոցենտեզը բավականին բարդ հետազոտություն է և կատարվում է միայն խիստ ցուցումով:
|
Mery
09.11.2014
Մեդ-Պրակտիկ
07.09.2014
Հարգելի Anita, այն, որ դուք երեկոյան և գիշերային ժամերին դժվարացած շնչություն ունեք, իհարկե, տհաճ է: Սակայն Ձեր պարագայում այն սարսափելի ու լուրջ խնդիր չի: Դժվարաշնչությունը պայմանավորված է բալիկի ներարգանդային աճով: Նրա աճի շնորհիվ է կրծքավանդակի և որովայնի խոռոչներում ճնշումների տարբերության փոփոխություն առաջանում: Պտուղը, որպես կանոն, սեղմում է ստոծանուն և դժվարացնում Ձեր շնչառական ակտը: Ուղղակի քնելիս հարմար դիրք ընդունեք:
Anita
28.08.2014
Մեդ-Պրակտիկ
18.08.2014
Հարգելի Angel, Հեքսիկոնը հղիներին նշանակվում է սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների կանխարգելման և բուժման նպատակով: Այն նաև կպաշտպանի պտղին վարակային ախտահարումներից: Սաֆոցիդը, որ Ձեր ամուսնուն է նշանակվել, եռաբաղադրիչ դեղամիջոց է, այն նախատեսված է դարձյալ սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների, հակապարազիտար և հակասնկային թերապիայի համար:
Angel
16.08.2014
Մեդ-Պրակտիկ
15.08.2014
Հարգելի Mari, առաջադիր ընկերքը մանկաբարձության մեջ հանդիպող երևույթ է: Հնարավոր է, որ այն մինչև ծննդաբերություն էլ նույն դիրքով մնա: Այս դեպքում ծննդալուծումը կիրականացվի կեսարյան հատման եղանակով: Հարկավոր է գինեկոլոգի կողմից լինել հսկողության տակ և կատարել նրա բոլոր խորհուրդները, այս դեպքում անհանգստանալու առիթ չեք ունենա:
Մեդ-Պրակտիկ
14.08.2014
Հարգելի Mari, հաճախամիզությունը պայմանավորված է պտղի կողմից միզապարկի վրա գործադրվող ճնշմամբ: Դա ամենևին էլ վտանգավոր չէ: Իսկ Ձեր նկարագրած ցավերի և դիսկոմֆորտի համար դուք անհապաղ և առանց վարանելու պիտի դիմեք ձեր գինեկելոգին:
Angel
13.08.2014
Mari
12.08.2014
Mari
10.08.2014
Մեդ-Պրակտիկ
03.08.2014
Հարգելի Mari, կարդիոմագնիլ նշանակվում է արյան ռեոլոգիական հատկություններից մեկի` հատկապես արյան մակարդելիությունն իջեցնելու նպատակով, որպեսզի ավելի լավացվի արյան շրջանառությունն ու օրգանիզմի սնուցողական գործընթացները:
MAri
28.07.2014
Mari
28.07.2014
Մեդ-Պրակտիկ
07.07.2014
Հարգելի Milash, նախ նշեմ, որ հղիության ոչ բոլոր ժամկետներում է կարելի սեռական հարաբերություն ունենալ: Ձեր դեպքում հղիությունը տրամաբանական ավարտին հասցնելու համար հարկավոր է ավելի զգուշավոր լինել:
Մեդ-Պրակտիկ
07.07.2014
Հարգելի Mar, Ձեր ստամոքս-կերակրափողային այրոցքները պայմանավորված են հղիությունով: Պատճառն այն է, որ աճող և զարգացող պտուղը, այս դեպքում երեխան, ճնշում են գործադրում ստամոքսի վրա և ստամոքսի թթվային պարունակությունը հետհոսքի ենթարկվելով անցնում է կերակրափող՝ հանգեցնելով այրոցքի տհաճ զգացումների: Նախ, առաջին հերթին, աշխատեք մարմնի դիրքը միսշտ ուղղահայաց պահեք՝ անգամ տնային գործեր անելուց, սա հնարավորինս նվազեցնում է այդ զգացողությունները և հետո դիմեք ձեր գինեկոլոգին՝ ստամոքսի թթվային միջավայրը ճնշող դեղահաբերի նշանակման համար:
Մեդ-Պրակտիկ
07.07.2014
Հարգելի Armine, գիշերային խռմփոցները հղիության ընթացքում հազվադեպ, բայց հանդիպող երևույթներից է: Դա պայմանավորված է աճող ու զարգացող բալիկի կողմից Ձեր կրծքավանդակի և որովայնի խոռոչներում առաջացրած ճնշումների ժամանակավոր փոփոխություններով: Մեծացած արգանդը, քանի որ ստոծանու վրա ճնշող ազդեցություն է թողնում, սա էլ իր հերթին հանգեցնում է թոքերի օդափոխության խանգարման, ինչի հեևանքով փոխվում է ճնշումը վերին շնչառական ուղիներում և ի հայտ են գալիս խռմփոցները: Այնպես որ, Ձեր ամուսնուն բացատրեք, որ խռմփոցները ժամանակոր են, և պետք է մինչև հղիության տրամաբանական ավարտը լինել համբերատար:
Մեդ-Պրակտիկ
05.07.2014
Հարգելի MARTA, ուրեոպլազման բակտերիա է, որը փոխանցվում է բացառապես սեռական հարաբերության ժամանակ: Այս բակտերիայի վտանգը հղիության ժամանակ կայանում է նրանում, որ նախևառաջ այն կարող է հանգեցնել վաղարժամ ծննդաբերության: Հայտնի են դեպքեր, երբ ուրեոպլազման բերում է ներարգանդային ինֆեկցիաների զարգացման, ուստի անպայման հարկավոր է դիմել գինեկոլոգի խորհրդակցության և կատարել նրա նշանակումները:
Milash
27.06.2014
Mar
24.06.2014
Armine
22.06.2014
MARTA
15.06.2014
Մեդ-Պրակտիկ
07.06.2014
Հարգելի Mari, բարև Ձեզ, ընդհանրապես հղիության ժամանակ զգացողությունները յուրաքանչյուրի մոտ խիստ անհատական է, բայց եթե կա նման հաճախականությամբ նկարագրություն, և օրինաչափորեն ու տրամաբանորեն ներկայացվում են պատճառները, ապա դա պաթոլոգիա չէ, և անցողիկ է:
Մեդ-Պրակտիկ
07.06.2014
Հարգելի Mari, բարև Ձեզ, ընդհանրապես հղիության ժամանակ զգացողությունները յուրաքանչյուրի մոտ խիստ անհատական է, բայց եթե կա նման հաճախականությամբ նկարագրություն, և օրինաչափորեն ու տրամաբանորեն ներկայացվում են պատճառները, ապա դա պաթոլոգիա չէ, և անցողիկ է:
Մեդ-Պրակտիկ
07.06.2014
Հարգելի Mari, բարև Ձեզ, ընդհանրապես հղիության ժամանակ զգացողությունները յուրաքանչյուրի մոտ խիստ անհատական է, բայց եթե կա նման հաճախականությամբ նկարագրություն, և օրինաչափորեն ու տրամաբանորեն ներկայացվում են պատճառները, ապա դա պաթոլոգիա չէ, և անցողիկ է:
Mari
06.06.2014
Մեդ-Պրակտիկ
05.06.2014
Հարգելի Mari, բարև Ձեզ, բերում ենք մի փոքրիկ, բայց տիպիկ ցիտատ, որը կարծում ենք կբավարարի Ձեր հարցին.
"Вокруг" беременности и родов испытывает снижение сексуальности каждая вторая женщина! Ведь организм и психика женщины настраивается "на волну" ребёнка, ему подчиняются все жизненные ритмы мамы, к нему устремляются все её душевные силы. Ребёнок "узурпирует" маму - и это правильно. Но только до поры, до времени. Настаёт время, когда даже для ребёнка будет полезнее, если мама перестанет выполнять только эту роль, а вернёт себе весь прежний репертуар, включающий и роль любовницы для своего мужа.
Մեդ-Պրակտիկ
04.06.2014
Հարգելի Naira, բարև Ձեզ, բժիշկը միանգամայն ճիշտ է ասել: Հարկավոր է լինել հսկողության տակ, և որտեղ էլ լինեք, անպայման տեղյակ պահեք դրա մասին, որպեսզի ճիշտ ժամանակին բժիշկները կատարեն ներարկումը:
Mari
31.05.2014
Naira
30.05.2014
Naira
24.05.2014
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն